հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Չինաստանում կորոնավիրուսի զոհերի թիվը հասավ 2004-ի, բուժվածներինը՝  14,3 հազարի

Չինաստանում կորոնավիրուսի զոհերի թիվը հասավ 2004-ի, բուժվածներինը՝ 14,3 հազարի

Նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը Չինաստանի տարածքում հասել է 74,1 հազարի: Այս տվյալները հրապարակել է Չինաստանի առողջապահության հարցերով պետական կոմիտեն, գրում է TASS գործակալությունը։

Ըստ աղբյուրի,  կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը հասել է 2004-ի, իսկ ապաքինվել է14,3 հազար մարդ։

Նշվում է, որ Չինաստանում կորոնավիրուսից մահացության ցուցանիշը կազմում է 2,7 տոկոս: Վարակվածների առումով առաջին տեղում շարունակում է մնալ Հուբեյ նահանգը` 61,6 հազար մարդ, որից մահացել է 1921-ը, ապաքինվել՝ 9128 մարդ:

  • Կիսվել: