ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Չինաստանում կորոավիրուսով ծանր հիվանդների թիվը նվազել է

Չինաստանում կորոավիրուսով ծանր հիվանդների թիվը նվազել է

Չինաստանի ողջ տարածքում կորոնավիրուսով վարակված ծանր հիվանդների թիվը երեք շաբաթում կրճատվել է՝ հիվանդների ընդհանուր թվի 15.9 տոկոսից հասնելով 7.2 տոկոսի։ Այս մասին հայտարարել է Չինաստանի առողջապահության հարցերով պետական հանձնաժողովի ներկայացուցիչը։

«Ուհանում հունվարի 28-ին ծանր հիվանդների թիվը կազմում էր 32.5 % վարակվածների ընդհանուր թվից, իսկ փետրվարի 15-ի դրությամբ այդ ցուցանիշը նվազել է` հասնելով 21.6 %-ի: Հուբեյ նահանգում հունվարի 27-ին ծանր վիճակում էր վարակվածների 18.4 %-ը, իսկ փետրվարի 15-ին՝ 11,1 %-ը»,- մատնանշել է ներկայացուցիչը։

Ըստ նրա՝ այդ փոփոխությունները վկայում են այն մասին, որ հիվանդության կանխարգելման և դրա դեմ պայքարին ուղղված ջանքերն արդեն արդյունք են տալիս։

  • Կիսվել: