հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Չինաստանում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 126-ի

Չինաստանում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 126-ի

 Չինաստանում տեղի ունեցած 6,2 մագնիտուդով երկրաշարժի զոհերի թիվը հասել է առնվազն 126-ի։ Շուրջ 700 մարդ վիրավոր է։ Հաշվի առնելով ցածր ջերմաստիճանը (-13˚C)՝ զոհերի թիվը կարող է աճել։

BBC-ն հայտնում է, որ սա Չինաստանում տեղի ունեցած ամենամահաբեր երկրաշարժն է վերջին 13 տարվա ընթացքում։

Երկրաշարժը տեղի է ունեցել դեկտեմբերի 18-ին՝ կեսգիշերից առաջ, լեռնային Գանսուի նահանգում՝ ցնցումներ առաջացնելով նաև հարևան Ցինհայի նահանգում։

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հրահանգել է տարածաշրջան ուղարկել հազարավոր փրկարարների։

Երկրաշարժի հետևանքով ավելի քան 5000 շենք է վնասվել, խափանվել են ջրամատակարարումը և էլեկտրամատակարարումը՝ խոչընդոտելով որոնողափրկարարական աշխատանքներին։

2010 թվականին Չինաստանի Ցինհայի նահանգում աղետալի երկրաշարժը գրեթե 2700 մարդու կյանք էր խլել։

  • Կիսվել: