երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Չինաստանի պաշտպանության նախարարն ապրիլի 16-19-ը կայցելի Ռուսաստան

Չինաստանի պաշտպանության նախարարն ապրիլի 16-19-ը կայցելի Ռուսաստան

Չինաստանի պաշտպանության նախարար Լի Շանֆուն ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հրավերով կայցելի Ռուսաստան։ Չինաստանի պաշտպանության նախարարի այցը նախատեսված է ապրիլի 16-19-ը։ Այս մասին գրում է kommersant.ru-ն:

Չինաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Թան Կեֆեյն ասել է, որ Ռուսաստան այցի ընթացքում Լի Շանֆուն բանակցություններ կվարի ռուս զորահրամանատարների հետ և կայցելի ռազմաուսումնական հաստատություններ։

Մարտի սկզբին Սերգեյ Շոյգուն շնորհավորել էր Լի Շանֆուին Չինաստանի պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։ Հեռագրում նա նշել էր, որ ռուս-չինական ռազմական համագործակցությունը «որակապես նոր մակարդակի է հասել»։ 

  • Կիսվել: