կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Չինաստանի նախագահը պետական այցով ժամանել է Վիետնամ

Չինաստանի նախագահը պետական այցով ժամանել է Վիետնամ

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը պետական այցով ժամանել է Վիետնամ, հայտնում են ԶԼՄ-ները՝ նշելով, որ այցը կտևի երկու օր:

Հաղորդվում է, որ Վիետնամի ղեկավարների հետ նախատեսվում է քննարկում երկու երկրների հարաբերությունները բարելավելու ուղղությամբ, որտեղ կողմերը կկենտրոնանան հիմնական վեց ուղղությունների վրա, այդ թվում՝ քաղաքականություն, անվտանգություն, գործնական համագործակցություն, հանրային աջակցություն և ծովային խնդիրներ։

Հայտնի է, որ Չինաստանը և Վիետնամը Հարավչինական ծովում տարաձայնություններ ունեն, մինչդեռ այսօր հայտարարեցին, թե ցանկանում են զարգացնել կապերը։

Սի Ծինփինը Վիետնամ է այցելում 3 ամիս անց այն բանից հետո, երբ Հանոյնը բարելավեց պաշտոնական հարաբերությունները Վաշինգտոնի հետ։

 

  • Կիսվել: