հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Չինաստանի հյուսիս-արևմուտքում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 134-ի

Չինաստանի հյուսիս-արևմուտքում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 134-ի

Չինաստանի հյուսիս-արևմուտքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 134-ի։ Տեղեկությունն այսօր հայտնել Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը:
6,2 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել դեկտեմբերի 18-ին`ժամը 23.59-ին (Երևանի ժամանակով 18.59-ին) Չինաստանի հյուսիսարևմտյան Գանսու նահանգի Լինսիա-Հուեյի ինքնավար օկրուգի Ցզիշիշան-Բաոան-Դունսյան-Սալարի ինքնավար շրջանում:
 
Ճշտված տվյալներով՝ Գանսու նահանգում զոհվել է 113 մարդ, տուժել՝ 782-ը, Ցինհայ նահանգում զոհվել է 21 մարդ, տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել 186-ը, 13-ը համարվում են անհետ կորած:
 
Աղետի գոտում վնասվել են ջրամատակարարման, էլեկտրամատակարարման, տրանսպորտի, կապի և այլ ենթակառուցվածքների որոշ օբյեկտներ:
Չինաստանի ֆինանսների նախարարությունը և արտակարգ իրավիճակների կառավարման նախարարությունը 200 մլն յուան (մոտ 28 մլն դոլար) են հատկացրել Գանսու և Ցինհայ նահանգներին՝ տարերային աղետների ժամանակ օգնություն ցուցաբերելու համար:
 
Դեկտեմբերի 19–ին Չինաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը սահմանել է ուժեղացված՝ երկրորդ մակարդակի երկրաշարժերին արձագանքման ռեժիմ: Որոնողափրկարարական աշխատանքներում և երկրաշարժի հետևանքների վերացման աշխատանքներում ներգրավված են բանակն ու ոստիկանությունը:

  • Կիսվել: