հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Չինաստանի հարավ-արևմուտքում սողանքի զոհերի թիվը հասել է 11-ի

Չինաստանի հարավ-արևմուտքում սողանքի զոհերի թիվը հասել է 11-ի

Չինաստանի հարավ-արևմտյան Յուննան նահանգում հունվարի 22-ին տեղի ունեցած սողանքի զոհերի թիվը հասել է 11-ի, իսկ անհետ կորածների որոնումները շարունակվում են: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով տեղի իշխանություններին։

Ավելի վաղ հաղորդվել էր 8 զոհի մասին:

Սողանքը տեղի է ունեցել հունվարի 22-ի ժամը 05:51-ին Յուննանի նահանգի Չժենսյուն գավառի մի քանի գյուղերում: 47 մարդ մնացել էր սողանքի տակ։

«Հունվարի 22-ին տեղի ժամանակով 22:00-ի դրությամբ  դեպքի վայրում հաջողվել է գտնել 11 մարդու, որոնք անհետ կորած էին համարվում. նրանք բոլորը մահացած էին», - ասվում է Յուննանի նահանգի կառավարության հայտարարության մեջ։

Բնական աղետի վայրում շարունակվում է որոնողափրկարարական գործողությունը, որում ներգրավված են ավելի քան հազար հրշեջ և պրոֆեսիոնալ փրկարար, ինչպես նաև ավելի քան 170 հրշեջ մեքենա։

Ավելի վաղ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը կոչ էր արել բոլոր ջանքերը ներդնել սողանքի հետևանքով գետնի տակ հայտնված մարդկանց որոնելու և փրկելու համար։

  • Կիսվել: