երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Չինաստանի դեսպանին կանչել են Մեծ Բրիտանիայի ԱԳՆ Թայվանի շուրջ պարզաբանումների համար

Չինաստանի դեսպանին կանչել են Մեծ Բրիտանիայի ԱԳՆ Թայվանի շուրջ պարզաբանումների համար

Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարությունը կանչել է Չինաստանի դեսպան Չժեն Ցզեգուանին՝ Թայվանի շուրջ ստեղծված իրադրության ֆոնին Պեկինի դիրքորոշումները ճշտելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է Sky News հեռուստաալիքը՝ վկայակոչելով Միացյալ Թագավորության ԱԳ նախարարության ղեկավար Լիզ Թրասին:

«Ես կարգադրել եմ Չինաստանի դեսպանին կանչել՝ բացատրություններ տալու նրա երկրի գործողությունների համար: Վերջին ամիսներին մենք ականատես ենք լինում Պեկինի ավելի ու ավելի ագրեսիվ գործելակերպին ու հռետորաբանությանը»,-ասել է Թրասը:

  • Կիսվել: