հինգշաբթի, հուլիս 4
4 / 7 / 2024
Չինաստանի արևելքում բազմահարկ շենքում հրդեհից 25 մարդ է զոհվել

Չինաստանի արևելքում բազմահարկ շենքում հրդեհից 25 մարդ է զոհվել

Չինաստանի արևելքում բարձրահարկ շենքերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով 25 մարդ է զոհվել: Այս մասին հաղորդում է Xinhua գործակալությունը։

Արտակարգ պատահարը տեղի է ունեցել հունվարի 24-ի երկրորդ կեսին Սինյու քաղաքում շինության ստորգետնյա հարկում։ Արտակարգ ծառայությունները հաստատում են 25 մարդու մահը, կան նաև տուժածներ, որոնց տեղափոխել են հիվանդանոց։

Հրդեհի վայրում փրկարարական աշխատանքները շարունակվում են։ Հրդեհի պատճառների մասին տեղեկատվություն չկա, կատարվում է հետաքննություն։

Հունվարի 23-ին ևս մեկ հրդեհ էր բռնկվել Ցզինան քաղաքի հյուրանոցներից մեկում, որի հետևանքով զոհվել էր 4 մարդ։ Արտակարգ պատահարի վայրում աշխատանքներն ավարտվել են հունվարի 24-ի վաղ առավոտյան:

  • Կիսվել: