Չինաստան-Ռուսաստան առանցքի ձևավորումն ինձ ընդհանրապես չի անհանգստացնում. Թրամփ
Այսօր լրագրող Սքոթ Ջենինգսին տված հարցազրույցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատասխանել է հարցին, թե արդյոք Չինաստանում ձևավորվու՞մ է ԱՄՆ-ի դեմ «առանցք»։ Լրագրողը նկատի է ունեցել վերջին օրերին Տյանցզինում և Պեկինում մի շարք երկրների ղեկավարների մասնակցությամբ անցկացված հանդիպումները: Այս մասին տեղեկացնում է BBC-ն։
Թրամփը պատասխանել է, որ այդ առանցքի ձևավորումն «իրեն ընդհանրապես չի անհանգստացնում»: Նա համոզմունք է հայտնել, որ ԱՄՆ-ն ունի աշխարհի ամենաուժեղ բանակը, ուստի Չինաստանն իր ուժերը երբեք չի օգտագործել ԱՄՆ-ի դեմ։
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեռևս Չինաստանում է և մասնակցում է վերոնշյալ միջոցառումներին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինն ասել է, որ Չինաստանի և Ռուսաստանի հարաբերությունները խոշոր երկրների միջև հարաբերությունների չափանիշ են, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն էլ ընդգծել է ռուս-չինական կապերի աննախադեպ բարձր մակարդակը:


