կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Չիլիում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 46-ի

Չիլիում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 46-ի

Չիլիում մոլեգնող անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 46-ի, շաբաթ երեկոյան հայտարարել է երկրի նախագահ Գաբրիել Բորիչը՝ հավելելով, որ զոհերի թիվը, ամենայն հավանականությամբ, կաճի, հայտնում է NBC News-ը։

Ներքին գործերի նախարար Կարոլինա  Տոհան ասել է, որ ամբողջ երկրում 92 ակտիվ հրդեհ է գործում, ինչից տուժել է ավելի քան 43,000 հեկտար տարածք: Տոհան հավելել է, որ արդեն վնասվել է ավելի քան 1100 տուն։

Ժողովրդին ուղղված իր ուղերձում Բորիչը հաստատել է մարդկային կորուստները և տների ավերումը և չիլիացիներին հավաստիացրել, որ կառավարությունն ակտիվորեն աշխատում է ռեսուրսներ տրամադրելու ուղղությամբ:

«Ես գիտեմ, որ շատ դժվար ժամանակ է․  կորցնել տունը, որը կառուցվել է երկար տարիների զոհաբերությամբ, - ասել է երկրի նախագահը:- Ընտանիքի անդամի, սիրելիի կորուստն անչափելի վիշտ է, բայց վստահ եղեք, որ մեր կառավարությունը կօգտագործի մարդկային, տեխնիկական և բյուջետային բոլոր ռեսուրսները»։

Անտառային հրդեհների հետևանքով Չիլիի կենտրոնական մի քանի շրջաններում տարհանումներ են հայտարարվել։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: