չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Չեռնոգորիայի խորհրդարանի ընտրությունում հաղթում են ԵՄ անդամակցության կողմնակիցները

Չեռնոգորիայի խորհրդարանի ընտրությունում հաղթում են ԵՄ անդամակցության կողմնակիցները

Ընդամենը մեկ տարի առաջ ստեղծված «Եվրոպան՝ հիմա» կուսակցությունը, որը հանդես է գալիս Չեռնոգորիայի՝ Եվրամիությանն անդամակցելու օգտին, հայտարարել է իր հաղթանակի մասին՝ երկրում կիրակի կայացած խորհրդարանի արտահերթ ընտրությունում։ Նախնական տվյալներով՝ այն ստացել է ձայների մոտ 26%-ը, հայտնում է Associated Press-ը:

Ձայների 23 տոկոսով երկրորդ տեղում «Միասին՝ ապագայի համար, որը ձեզ է պատկանում» դաշինքն է՝ Չեռնոգորիայի սոցիալիստների ձախ կենտրոնամետ Դեմոկրատական կուսակցության գլխավորությամբ։

Ըստ լրատվական գործակալության՝ «Եվրոպան՝ հիմա» շարժումը, այնուամենայնիվ, չունի բավարար աջակցություն՝ ինքնուրույն կառավարություն ձևավորելու համար։ Մինչդեռ սպասվում էր, որ կիրակի կայացած քվեարկությունը վերջ կդնի երկրում տիրող խոր քաղաքական տարաձայնություններին և տարիների անկայունությանը: Ակնհայտ հաղթողի բացակայության դեպքում դա քիչ հավանական է:

Ապրիլին կայացած նախագահի ընտրությունում էլ պարտվել է ավելի քան 30 տարի երկիրը ղեկավարած Դեմոկրատական կուսակցության նախկին առաջնորդ Միլո Ջուկանովիչը: Նրան հաղթել է «Եվրոպան՝ հիմա» շարժման ղեկավարի տեղակալ Յակով Միլատովիչը:

  • Կիսվել: