կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Չեխիայում 646 կիլոգրամ կոկաին են հայտնաբերել բանանի տուփերում

Չեխիայում 646 կիլոգրամ կոկաին են հայտնաբերել բանանի տուփերում

Պրահայի մերձակայքում գտնվող Կլեցանի գյուղում գտնվող Albert առևտրային ցանցի բաշխման կենտրոնում հայտնաբերվել է 646 կիլոգրամ կոկաին, հաղորդում է Nova հեռուստաալիքը՝ վկայակոչելով Թմրամիջոցների դեմ պայքարի ազգային կենտրոնի մամուլի քարտուղար Լուսիա Սմոլդասովային։

«Առևտրային ցանցի բաշխիչ կենտրոնի աշխատակիցները բանանի արկղերի մեջ հայտնաբերել են կասկածելի փաթեթներ, ինչի կապակցությամբ դիմել են ոստիկանություն։ Ստուգման արդյունքում պարզվել է, որ այդ փաթեթները թմրամիջոց են պարունակում, այն է՝ կոկաին, ընդհանուր առմամբ՝ մոտ 646 կիլոգրամ»,- ասել է Շմոլդասովան։

Շմոլդասովայի խոսքով՝ հայտնաբերված կոկաինի վերջնական արժեքը սև շուկայում կազմում է մոտ 2 միլիարդ կրոն (մոտ 90 միլիոն դոլար): Չեխիայում 1 գրամ կոկաինն անօրինական կերպով վաճառվում է 3000 կրոն (մոտ 136 դոլար) գնով։

Կոկաինի այս խմբաքանակը Չեխիայում կալանավորված թմրանյութերի ամենամեծ խմբաքանակներից մեկն է։

Կոկաինով բանանի արկղերը Էկվադորից Ամստերդամով հասել են Չեխիա։

  • Կիսվել: