հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Չեխիայի վարչապետի կաբինետը հրաժարական է տվել

Չեխիայի վարչապետի կաբինետը հրաժարական է տվել

Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալայի կառավարությունը հրաժարական է տվել, որպեսզի իշխանությունը փոխանցվի նոր կաբինետին, որը ձևավորվում է ընտրություններում հաղթանակ տարած Անդրեյ Բաբիշի կողմից, տեղեկացնում է Reuters-ը:

Նշվում է, որ գործող կառավարությունը կշարունակի աշխատանքը մինչև Բաբիշի կաբինետի անդամները նշանակվեն, ինչը կարող է մի քանի շաբաթ տևել։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերին անցկացված խորհրդարանական ընտրություններում ամենամեծ հաջողության են հասել ANO-ն, «Ազատություն և անմիջական ժողովրդավարություն»  և «Ավտոմոբիլիստներ» ընդդիմադիր քաղաքական շարժումները: Նոյեմբերի 3-ին նրանք կնքել են համաձայնություն կառավարող կոալիցիա ստեղծելու վերաբերյալ:

  • Կիսվել: