հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Չեխիան ֆինանսական օգնություն կտրամադրի Ուկրաինայի՝ իրենց երկիրը վերադառնալ ցանկացող քաղաքացիներին

Չեխիան ֆինանսական օգնություն կտրամադրի Ուկրաինայի՝ իրենց երկիրը վերադառնալ ցանկացող քաղաքացիներին

Չեխիան ֆինանսական օգնություն կտրամադրի Ուկրաինայի այն քաղաքացիներին, ովքեր լքել են երկիրը ռուսական ներխուժման սկզբից ի վեր, սակայն ցանկանում են վերադառնալ իրենց հայրենիք, հայտնում են ԶԼՄ-ները:

Նշվում է, որ համապատասխան օրենքը, որը մշակվել է Ներքին գործերի նախարարության կողմից, ստորագրել է երկրի նախագահը։

Հաղորդվում է նաև, որ երկրի կառավարությունը դեռ չի որոշել վճարման չափը, սակայն արդեն իսկ հայտնի է, որ այդ իրավունքից կարելի է օգտվել միայն մեկ անգամ։

Բացի այդ՝ ուկրաինացիները կկարողանան վերադառնալ Չեխիա, եթե վերադարձնեն իրենց տրամադրված ֆինանսական օգնության կեսը։

Ուկրաինացի փախստականների պաշտպանության ծրագիրը կերկարաձգվի մինչև 2025 թվականի մարտի 31-ը։

  • Կիսվել: