ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Չեխիան և Լեհաստանը փակում են սահանները

Չեխիան և Լեհաստանը փակում են սահանները

 Չեխիայի կառավարությունը որոշում է կայացրել, որի համաձայն մարտի 16-ի կեսգիշերից երկիրը փակելու է իր ցամաքային և օդային սահմանները:

Վարչապետ Անդրեյ Բաբիշը հայտարարել է, որ մարտի 16-ից երկրի քաղաքացիներին, ինչպես նաև Չեխիայի տարածքում մշտական հիմունքներով բնակվող օտարերկրացիներին արգելվում է լքել երկիրը: Երկրի տարածք մուտք գործելու իրավունք կունենան բացառապես այդ պահին արտերկրում գտնվող Չեխիայի քաղաքացիները, ինչպես նաև Չեխիայում բնակության մշտական իրավունքով օժտված օտարեկրացիները:

Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին հայտնել է, որ երկիրը նոր տեսակի կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում սահմանները փակում է օտարերկրացիների համար։

Մորավեցկին նշել է, որ ուղևորատար օդային և երկաթուղային հաղորդակցումը կդադարեցվեն մինչև կիրակի՝ մարտի 15:

 
 

  • Կիսվել: