ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Չավուշօղլուն Ուկրաինայի արտգործնախարարին հրավիրել է Թուրքիա

Չավուշօղլուն Ուկրաինայի արտգործնախարարին հրավիրել է Թուրքիա

Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն հիշեցրել է, որ իր ուկրաինացի գործընկեր Դմիտրի Կուլեբային հրավիրել է այցելել Թուրքիա՝ քննարկելու Ուկրաինայում կարգավորման հեռանկարները, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Մենք բանակցում ենք երկու կողմերի հետ եւ ջանքեր ենք գործադրում Ուկրաինայում կարգավորման հասնելու համար։ Մի քանի օր առաջ ես բանակցություններ վարեցի Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի հետ եւ նրան հրավիրեցի Թուրքիա»,- ուրբաթ Անկարայում իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո ասել է Չավուշօղլուն։ Նա չի նշել հնարավոր այցի ժամկետը։

Չավուշօղլուն Կուլեբայի հետ բանակցություններ է վարել Բրյուսելում ՆԱՏՕ-ի երկրների արտգործնախարարների հանդիպման շրջանակում։

  • Կիսվել: