երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Չավուշօղլուն Թուրքիայի դեմ բոլոր սպառնալիքներն անընդունելի է համարում

Չավուշօղլուն Թուրքիայի դեմ բոլոր սպառնալիքներն անընդունելի է համարում

Ի պատասխան ԱՄՆ պատժամիջոցների՝ Թուրքիան միջոցներ կձեռնարկի, հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մեւլութ Չավուշօղլուն, տեղեկացնում է Reuters-ը:

ԱԳ նախարարն ասել է, որ Թուրքիայի դեմ բոլոր սպառնալիքներն ու պատժամիջոցները «անընդունելի են»:

Չավուշօղլուն նշել է, որ Թուրքիան ակնկալում է, որ ԱՄՆ Կոնգրեսը կհրաժարավի իր «կործանարար մոտեցումից»: Ըստ նրա՝ Անկարայի եւ Վաշինգտոնի միջեւ հարաբերությունները ճգնաժամային փուլում են

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի նկատմամբ՝ կապված երկրի՝ Սիրիա ներխուժելու հետ:

 

  • Կիսվել: