երկուշաբթի, սեպտեմբեր 26
26 / 9 / 2022
Չավուշօղլուն Հայաստանին կոչ է արել չդիմել սադրանքների

Չավուշօղլուն Հայաստանին կոչ է արել չդիմել սադրանքների

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն  Անկարայում Թուրքիայի դեսպանների 13-րդ համաժողովի բացմանը հայտարարել է, որ «Թուրքիան եղել և մնում է ճշմարտության կողմում»: Այս մասին գրում է Anadolu գործակալությունը:

Նրա խոսքով՝ 44-օրյա պատերազմից հետո Անկարան շարունակում է ջանքերը Հարավային Կովկասում խաղաղություն ու կայունություն ապահովելու, համագործակցության մթնոլորտ ստեղծելու ուղղությամբ։

«Մենք կրկին զգուշացնում ենք Հայաստանին հետագա սադրանքների անթույլատրելիության մասին»,- ասել է թուրք նախարարը։

«Մեր երկիրը ոչ մի երկրի թշնամի չէ. բոլոր նրանք, ովքեր հակառակն են պնդում, կողմնակալ են»,- շեշտել է Չավուշօղլուն:

  • Կիսվել: