հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Չավուշօղլուն համաձայնել է ՌԴ-ի հետ պարարտանյութերի եւ հացահատիկի արտահանման խոչընդոտների վերացման հարցում

Չավուշօղլուն համաձայնել է ՌԴ-ի հետ պարարտանյութերի եւ հացահատիկի արտահանման խոչընդոտների վերացման հարցում

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն ուրբաթ հայտարարել է, որ համաձայն է Ռուսաստանի խնդրանքի հետ՝ վերացնել ռուսական պարարտանյութերի եւ հացահատիկի արտահանման խոչընդոտները, եւ որ դա անհրաժեշտ է անել Ուկրաինայի մասնակցությամբ ընդհանուր սեւծովյան հացահատիկի գործարքի հետագա երկարաձգման համար, հաղորդում է Reuters-ը։

Չավուշօղլուն Անկարայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասել է, որ Թուրքիան հավատարիմ է ՄԱԿ-ի հովանավորած գործարքի երկարաձգմանը, որով ապահովվում է հացահատիկի եւ այլ ապրանքների անվտանգ անցումը Սեւ ծովի նավահանգիստներով։

  • Կիսվել: