կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Չարլզ III-ն հնարավոր է թագադրվի 2023 թվականի հունիսի 3-ին

Չարլզ III-ն հնարավոր է թագադրվի 2023 թվականի հունիսի 3-ին

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի թագավոր Չարլզ III-ն հնարավոր է թագադրվի հաջորդ տարվա հունիսի 3-ին Վեսթմինսթերյան աբբայությունում կայանալիք արարողության ժամանակ: Այս մասին հայտնում է «Բլումբերգ»-ը, վկայակոչելով Մեծ Բրիտանիայի պաշտոնյաներին:

Նշվում է, որ Բուքինգհեմյան պալատը հրաժարվել է մեկնաբանություն տալ:

Սեպտեմբերի 8-ին 96 տարեկանում մահացել էր Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Եղիսաբեթ Երկրորդ թագուհին: Սեպտեմբերի 10-ին գահաժառանգության խորհուրդը Չարլզ Երրորդին պաշտոնապես հռչակել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության միապետ:

  • Կիսվել: