կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Աշնանը Կանադայում կարող է հայտնվել նոր թղթադրամ՝ Չարլզ III-ի պատկերով

Աշնանը Կանադայում կարող է հայտնվել նոր թղթադրամ՝ Չարլզ III-ի պատկերով

Աշնանը Կանադայում կարող է հայտնվել նոր թղթադրամների և մետաղադրամների դիզայն, որոնց վրա թագավոր Չարլզ III-ի պատկերը կփոխարինի Եղիսաբեթ Երկրորդ թագուհու դիմանկարին: Այս մասին հայտնում է CBC հեռուստաալիքը՝ վկայակոչելով կանադական Թագավորական դրամահատարանի տնօրեն Մարի Լեմեյին։

«Նոր պաշտոնական դիզայնի ստեղծման գործընթացը բաղկացած կլինի մի քանի փուլից:

Մենք ակնկալում ենք, որ աշնանը կկարողանանք ցուցադրել ընտրված դիզայնը»- ասել է Լեմեյը:

  • Կիսվել: