հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Ցեղասպանությունը ճանաչող բանաձևի պատճառով Էրդողանը գուցեև չմեկնի Վաշինգտոն

Ցեղասպանությունը ճանաչող բանաձևի պատճառով Էրդողանը գուցեև չմեկնի Վաշինգտոն

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության բանաձեւի ընդունման պատճառով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարող է չեղարկել իր այցը Վաշինգտոն, տեղեկացնում է Reuters-ը:

Էրդողանը պետք է Վաշինգտոնում լինի նոյեմբերի 13-ին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրավերով, սակայն անցյալ շաբաթ հայտարարել էր, որ Ներկայացուցիչների պալատի քվեարկությունն այդ պլանները կասկածի տակ է դրել։

«Այդ քայլերը լրջորեն մթագնում են երկու երկրների կապերը։ Այդ որոշումների պատճառով Էրդողանի այցը կարող է հետաձգվել»,-ասել է թուրք բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը:

Նա, սակայն, նշել է նաև, որ դեռ հարցը վերջնական որոշված չէ:

  • Կիսվել: