չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
«Ցեղասպանության քարոզչությունը Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու գլխավոր խոչընդոտներից է». Աքար

«Ցեղասպանության քարոզչությունը Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու գլխավոր խոչընդոտներից է». Աքար

Ստամբուլի Կայսերիի համալսարանում «Հայկական հարցը» թեմայով համաժողովում Թուրքիայի ՊՆ նախարար Հուլուսի Աքարը անդրադարձել է Հայաստան-Թուրքիա հարաբերություններին։ 

Աքարը հայտարարել է, որ ցեղասպանության քարոզչությունը Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման գլխավոր խոչընդոտներից է․ «Մեր ադրբեջանցի եղբայրները 30 տարվա օկուպացիայից հետո վերադարձրին իրենց հողերը։ Դրանից հետո մենք հաշտության ձեռք մեկնեցինք Հայաստանին։ Մենք ցանկանում ենք, որ Հայաստանը, որքան հնարավոր է շուտ, համաձայնվի խաղաղությանը և ոչ մի անհեթեթությամբ չխանգարի իր ժողովրդի ապագային»,- ասել է Աքարը։

  • Կիսվել: