չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Ցավով ենք հետևում Իսրայելից եկող լուրերին, այս սարսափելի բռնությունը պետք է անհապաղ դադարեցվի․ Բորել

Ցավով ենք հետևում Իսրայելից եկող լուրերին, այս սարսափելի բռնությունը պետք է անհապաղ դադարեցվի․ Բորել

Ցավով ենք հետևում Իսրայելից եկող լուրերին:

X-ի իր էջում գրել է ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը՝ դատապարտելով ՀԱՄԱՍ-ի հարձակումները։

«Այս սարսափելի բռնությունը պետք է անհապաղ դադարեցվի։ Ահաբեկչությունն ու բռնությունը ոչինչ չեն լուծում։ ԵՄ-ն իր համերաշխությունն է հայտնում Իսրայելին այս դժվարին պահերին», - գրել է Բորելը՝ շեշտելով՝ «ավելի քան երբևէ անհրաժեշտ է աշխատել կայուն խաղաղության հասնելու ուղղությամբ»։

 

«ՀԱՄԱՍ-ի հարձակումները խորը տառապանքներ են պատճառում իսրայելական ժողովրդին, մեծացնում լարվածությունը և խարխլում պաղեստինյան շահերը», - գրել է ԵՄ բարձր ներկայացուցիչը։

  • Կիսվել: