չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
ՑԱԽԱԼ-ը ՀԱՄԱՍ-ի բջիջի առաջնորդի է ոչնչացրել

ՑԱԽԱԼ-ը ՀԱՄԱՍ-ի բջիջի առաջնորդի է ոչնչացրել

ՑԱԽԱԼ-ը՝ Իսրայելի Պաշտպանության բանակը, հայտարարել է, որ սպանել է պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի բջիջի ղեկավարին և մեկ այլ արմատականի Հորդանան գետի Արևմտյան ափին, ինչպես նաև ձերբակալել հետախուզման մեջ գտնվող երեք պաղեստինցիների, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստ»-ն։ 

Բանակի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. «Գիշերվա ընթացքում Իսրայելի պաշտպանության բանակը և սահմանային ոստիկանության ուժերը ընդլայնել են իրենց հակաահաբեկչական գործողությունը Հյուսիսային Սամարիայի տարածքում։ Հրաձգության ընթացքում զինվորները սպանել են ՀԱՄԱՍ ահաբեկչական բջիջի առաջնորդ Իսեր Սաադիին և մեկ այլ ահաբեկչի, ինչպես նաև ձերբակալել են հետախուզման մեջ գտնվող երեք գրոհայինների»։

Նշվում է նաև, որ շենքում, որտեղ թաքնվել է Սաադին, հայտնաբերվել է մի քանի հրազեն։ Հաղորդվում է, որ ողջ զենքն առգրավվել և փոխանցվել է անվտանգության ուժերին։

  • Կիսվել: