շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Բժիշկը խոսել է Սաակաշվիլիի առողջական վիճակի մասին

Բժիշկը խոսել է Սաակաշվիլիի առողջական վիճակի մասին

Թբիլիսիի «Վիվամեդ» կլինիկայում գտնվող Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կյանքին վտանգ չի սպառնում, սակայն լիարժեք բուժումից հրաժարվելու պատճառով հնարավոր են բարդություններ, հինգշաբթի լրագրողներին ասել է բուժհաստատության տնօրեն Զուրաբ Չխաիձեն։

Նախօրեին Սաակաշվիլին սոցցանցերում գրել էր, որ հերթական անգամ կորցրել է գիտակցությունը և «մահվան եզրին է»։

«Նրա վիճակը ծանր չի համարվում։ Հիվանդն ունի ընդհանուր թուլություն, գլխապտույտ, հավասարակշռության պարբերական կորուստ, և դա զարմանալի չէ: Ակնկալվում է, որ գիտակցության կորուստը կարող է կրկնվել, քանի որ նա համարժեք չի սնվում: Մենք չենք կարող ապահովել լիարժեք բուժում՝ հիմք ընդունելով այն, որ հիվանդը հրաժարվում է դրանից, մենք բազմիցս քննարկել ենք, այդ թվում՝ ընտանիքի անդամների հետ, որ նրա սննդակարգը պետք է լինի ավելի բազմազան, բարձր կալորիականությամբ, բայց ոչինչ չի փոխվում»,- ասել է Չխաիձեն։

  • Կիսվել: