ուրբաթ, մայիս 30
30 / 5 / 2025
Բժանիան կառաջադրի իր թեկնածությունը Աբխազիայի ղեկավարի պաշտոնում

Բժանիան կառաջադրի իր թեկնածությունը Աբխազիայի ղեկավարի պաշտոնում

Աբխազիայի նախկին նախագահ Ասլան Բժանիան, որը ընդդիմության բողոքների ֆոնին հրաժարական է տվել, կառաջադրի իր թեկնածությունը հանրապետության ղեկավարի արտահերթ ընտրություններում։ Այս մասին նախկին նախագահը տեղեկացրել է ՏԱՍՍ-ի հարցազրույցում։

«Աբխազիայի քաղաքական կյանքում ես անպայման մասնակցություն կունենամ։ Ես գիտեմ, որ մենք մասնակցելու ենք ընտրություններին, իմ թիմը կմասնակցի ընտրություններին։ Ես կառաջադրվեմ»,- ասել է գործակալության զրուցակիցը։

  • Կիսվել: