շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Բուդապեշտը պատժամիջոց է սահմանել «Դրուժբա» ռուսական նավթամուղի վրա հարձակման համար պատասխանատու զինվորականի դեմ. Սիյարտո

Բուդապեշտը պատժամիջոց է սահմանել «Դրուժբա» ռուսական նավթամուղի վրա հարձակման համար պատասխանատու զինվորականի դեմ. Սիյարտո

Բուդապեշտը պատժամիջոց է սահմանել «Դրուժբա» ռուսական նավթամուղի վրա հարձակման համար պատասխանատու ուկրաինական ստորաբաժանման հրամանատարի դեմ: Այս մասին հայտնել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն, տեղեկացնում է 444 պորտալը:

Նա նշել է, որ տեղի ունեցածը «հարձակում է Հունգարիայի ինքնիշխանության վրա»:

«Ուկրաինան հիանալի հասկանում է, որ «Դրուժբա» նավթամուղը կենսական նշանակություն ունի Հունգարիայի և Սլովակիայի էներգամատակարարման համար, և որ նման հարձակումները մեզ շատ ավելի մեծ վնաս են հասցնում, քան Ռուսաստանին»,-ասել է Սիյարտոն:

Նա ուկրաինացի հրամանատարի անունը չի նշել, սակայն Հունգարիայի վարչապետի գրասենյակից 444 պորտալին հայտնել են, որ խոսքը Ուկրաինայի անօդաչու համակարգերի ուժերի հրամանատար Ռոբերտ Բրովդիի մասին է։

Իր հերթին Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրեյ Սիբիգան սպառնացել է պատասխան քայլեր ձեռնարկել Բուդապեշտի որոշման դեմ՝ հայտարարելով, թե Հունգարիան պատմության սխալ կողմում է։

 

  • Կիսվել: