Բուդապեշտում Ռուսաստանի հետ բանակցությունները նախաձեռնել էր ԱՄՆ-ն. Պուտին
Բուդապեշտում Ռուսաստանի հետ բանակցությունները նախաձեռնել էր Միացյալ Նահանգները։ Այս մասին Կրեմլում, պատասխանելով լրագրողների հարցերին, ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
Մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ վերջերս Բուդապեշտում ռուս-ամերիկյան բանակցությունները չեղարկելու մասին հայտարարությունը՝ նա, մասնավորապես, նշել է. «Մեր վերջին հեռախոսազրույցի ժամանակ թե՛ հանդիպումը, թե՛ դրա անցկացման վայրը առաջարկեց ամերիկյան կողմը։ Ես համաձայնեցի դրան, արտահայտեցի իմ մտքերը այդ հարցի վերաբերյալ և նշեցի, որ նման հանդիպումներն, անշուշտ, պետք է լավ նախապատրաստվեն։ Ես և ԱՄՆ նախագահը սխալ կվարվեինք, եթե այդ հանդիպմանը թեթև մոտենային, այնուհետև հեռանային առանց սպասվող արդյունքի»:


