չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Բուդանովն ընդգծել է ԱՄՆ-ի հետախուզական տվյալներից Ուկրաինայի խիստ կախվածությունը

Բուդանովն ընդգծել է ԱՄՆ-ի հետախուզական տվյալներից Ուկրաինայի խիստ կախվածությունը

Ուկրաինան կրիտիկական կախվածություն ունի ԱՄՆ-ից հետախուզության երկու հիմնական ուղղություններով՝ արբանյակային նկարահանումների և բալիստիկ սպառնալիքի մասին վաղ նախազգուշացման համակարգերի հարցում։ Այս մասին հայտարարել է Հետախուզության գլխավոր վարչության պետ Կիրիլ Բուդանովը, տեղեկացնում է ՌԲԿ-Ուկրաինան։

Ըստ նրա՝ հետախուզական տվյալների ոլորտում անվճար օգնության մասնակի դադարեցումը աղետալի չի լինի, եթե պահպանվեն գործող առևտրային պայմանագրերը։ Սակայն արբանյակային հետախուզության ոլորտում ԱՄՆ-ից կախվածությունն ունի երկու բաղադրիչ՝ օգնության շրջանակներում անվճար հասանելիություն և վճարովի պայմանագրեր։

Այն դեպքում, եթե դադարեցվի միայն օպտիկական արբանյակային նկարահանումների անվճար հասանելիությունը, Ուկրաինան կկորցնի հնարավորությունների մոտ 15-17 տոկոսը, ինչը, ըստ Բուդանովի գնահատականի, կրիտիկական չէ։ Ինչ վերաբերում է ռադիոլոկացիոն նկարահանումներին, ապա կորուստները կկազմեն մոտ 46 տոկոս, ինչը կբարդացնի իրավիճակը, բայց կոլապսի չի հանգեցնի։

Փոխարենը արբանյակային տվյալների հասանելիության առևտրային պայմանագրերի արգելափակումը զգալիորեն ավելի լուրջ հետևանքներ կունենա։

Բուդանովն ասել է, որ կիտիկական կլինի, եթե քաղաքական որոշում կայացվի, և արգելափակվեն պայմանագրերը։ ՛՛Այդ դեպքում մենք կիջնենք գրեթե զրոյի՛՛,-ասել է Բուդանովը՝ հավելելով, որ ԱՄՆ-ից Ուկրաինայի կրիտիկական կախվածության ևս մեկ ուղղություն է մնում բալիստիկ սպառնալիքի մասին վաղ նախազգուշացման համակարգը։ 

  • Կիսվել: