երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Բրյուսելյան հանդիպման նպատակը Ադրբեջանի մեկուսացումն է. Ալիև

Բրյուսելյան հանդիպման նպատակը Ադրբեջանի մեկուսացումն է. Ալիև

Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հարավային Կովկասի համար. այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Չնայած այն հանգամանքին, որ Միացյալ Նահանգների և Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաները իրենց նախաձեռնությամբ տեղի ունեցած հեռախոսազրույցների ընթացքում փորձել են համոզել մեզ, որ այս հանդիպումն ուղղված չէ Ադրբեջանի դեմ, մենք գիտենք, որ դա հակասում է Ադրբեջանի հետ համագործակցությանը»,- նշել է Ալիևը Թուրքիայի խորհրդարանի անդամ, ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում պատվիրակության ղեկավար Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպմանը։

Նրա խոսքով՝ բրյուսելյան հանդիպման նպատակը Ադրբեջանի մեկուսացումն է:

 

  • Կիսվել: