ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Բրյուսելի քաղաքապետն ասել է, որ Շվեդիայի 2 քաղաքացու սպանած անձը «կարծես թե վնասազերծված է»

Բրյուսելի քաղաքապետն ասել է, որ Շվեդիայի 2 քաղաքացու սպանած անձը «կարծես թե վնասազերծված է»

Երկուշաբթի Բրյուսելում Շվեդիայի երկու քաղաքացու սպանած զինված անձը՝ 45-ամյա թունիսցի զինյալը, հնարավոր է՝ երեքշաբթի արդեն ձերբակալվել է, BFM TV-ին ասել է Բելգիայի մայրաքաղաքի քաղաքապետ Ֆիլիպ Քլոզը։

«Կարծես թե կասկածյալն իսկապես վնասազերծված է», - Reuters-ի փոխանցմամբ ասել է Քլոզը՝ մեկնաբանելով Բրյուսելի Շերբեկ թաղամասում գտնվող սրճարանում հարձակվողի՝ ձերբակալված լինելու մասին տեղեկությունը:

Բելգիայի ներքին գործերի նախարար Անելիս Վերլինդենը VRT հեռուստաալիքին ասել է, որ «վնասազերծված անձի» մոտ հայտնաբերված ավտոմատ զենքը նույնն է, ինչ հարձակման ժամանակ օգտագործվածը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ հոկտեմբերի 16-ի երեկոյան Բրյուսելի կենտրոնում Եվրո-2024-ի ընտրական փուլի Բելգիա-Շվեդիա խաղից առաջ (1:1, ընդմիջմանը դադարեցված) շվեդ երկրպագուների վրա կրակ բացած տղամարդու ինքնությունը պարզվել է: 

Հարձակվողի անունը Լասուեդ Աբդեսլամ է, նա ծագումով թունիսցի է։ Ըստ աղբյուրի՝ նա ապաստան հայցող է, ունի մի քանի տեսակի զենք։

Հարձակվողը հանդես է գալիս Սլայեմ Սլումա մականունով և տեսանյութ է տարածել, որտեղ նա բացատրել է՝ վրեժ է լուծել՝ սպանելով շվեդական մարզաշապիկներով երեք մարդու։ Հարձակվողը հայտարարել է նաև, որ կապ ունի իսլամիստական ահաբեկչական խմբավորման հետ:

  • Կիսվել: