չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
Բրյանսկի մարզի նահանգապետը Պուտինին վստահեցրել է՝ բնակիչներին տարհանելու կարիք չկա

Բրյանսկի մարզի նահանգապետը Պուտինին վստահեցրել է՝ բնակիչներին տարհանելու կարիք չկա

Ռուսաստանի Բրյանսկի մարզի ղեկավար Ալեքսանդր Բոգոմազը նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է ուկրաինական զինված ուժերի կողմից խաղաղ բնակչության ուղղությամբ սաստկացող գնդակոծության մասին,  տեղեկացնում է Коммерсантъ-ը։

Նշվում է, որ նա ասել է, որ մարզը հրետակոծվում է շաբաթական ավելի քան 80 անգամ։ Բացի այդ՝ Ալեքսանդր Բոգամազը նախագահին հայտնել է, որ իրավիճակը Բրյանսկի մարզում կայուն է, և բնակիչներին արտաբնակեցնելու կարիք չկա։

Ըստ նահանգապետի՝ օգոստոսի 9-ին 22 հարձակումներից 11-ը եղել է խաղաղ բնակիչների, տների, մեքենաների և ավտոբուսների վրա։

Ինչպես հաղորդվում է՝ օպերատիվ հանդիպմանը Վլադիմիր Պուտինը հայտարարել է սահմանամերձ շրջաններում հակաահաբեկչական գործողությունների շրջանակում ուկրաինացի դիվերսանտների դեմ արդյունավետ պայքարելու անհրաժեշտության մասին։

Նա նշել է, որ ակնկալում է, որ Կիևը կշարունակի երկրի սահմանամերձ շրջանները՝ ներառյալ Բրյանսկի մարզը, ապակայունացնելու փորձերը։ «Եթե այսօր Բրյանսկի մարզում հարաբերական հանգիստ է, դա չի նշանակում, որ վաղը նույն իրավիճակը կպահպանվի»,-նշել է ՌԴ նախագահը:

  • Կիսվել: