ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Բրիտանիայում 106-ամյա կինը բուժվել է կորոնավիրուսից

Բրիտանիայում 106-ամյա կինը բուժվել է կորոնավիրուսից

Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսով վարակված 106-ամյա Քոնի Թիթչենը դուրս է գրվել հիվանդանոցից ապաքինվելուց հետո, տեղեկացնում է CNN-ը:

Հիվանդանոցից տեղեկացրել են, որ բրիտանուհին իրենց ամենատարեց հիվանդն է եղել, որի մոտ 3 շաբաթ առաջ կորոնավիրուս էր ախտորոշվել:

Բիրմինգհեմի քաղաքային հիվանդանոցի բուժքույրերը ծափահարություններով են ճանապարհել դուրս գրվող կնոջը, որը 8 ծոռնիկների նախատատ է:

«Ես ինձ շատ հաջողակ եմ զգում, որ հաղթահարել եմ այս վիրուսը: Անհամբերությամբ սպասում եմ ընտանիքիս հետ հանդիպելուն»,- ասել է տատիկը:

  • Կիսվել: