Հորմուզի նեղուցում քարշակող նավ է հրետակոծվել. Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչություն
Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը (UKMTO) հայտնել է, որ քարշակ-նավը արկերով հարվածների է ենթարկվել Հորմուզի նեղուցում՝ Օմանի ափից վեց ծովային մղոն հյուսիս։
Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. «UKMTO-ն հաղորդագրություն է ստացել Հորմուզի նեղուցում՝ Օմանից 6 ծովային մղոն հյուսիս տեղի ունեցած միջադեպի մասին։ Աղբյուրը հայտնել է, որ անհայտ արկերը հարվածել են քարշակ-նավին Հորմուզի նեղուցում»:


