Բրիտանիայի Լյուտոնի օդանավակայանում խոշոր հրդեհի պատճառով հետաձգվել են բոլոր չվերթերը
Մեծ Բրիտանիայի Լյուտոն քաղաքի օդանավակայանում բոլոր թռիչքները հետաձգվել են մինչև հոկտեմբերի 11-ի տեղի ժամանակով ժամը 15։00-ը ավտոկայանատեղիում բռնկված խոշոր հրդեհի պատճառով։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով BBC-ի հրապարակումը։