շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Բրիտանիան Լեհաստանին «Թայֆուն» կործանիչներ է ուղարկել

Բրիտանիան Լեհաստանին «Թայֆուն» կործանիչներ է ուղարկել

Բրիտանական ՌՕՈւ-ի «Թայֆուն» կործանիչներն այսօր երեկոյան ուղարկվել են Լեհաստան՝  ՆԱՏՕ-ի արևելյան թևը Ռուսաստանից պաշտպանելու համար, տեղեկացնում է The Mirror-ը։

Նշվում է, որ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Գրանտ Շապսը թույլատրել է 1500 մղոն/ժ արագությամբ չորս «Թայֆուն» կործանիչների տեղակայումը։

Մանչեսթերում ընթացող Պահպանողական կուսակցության համաժողովի ժամանակ Շապսը, մասնավորապես, ասել է. «Ի պատասխան մեր լեհ ընկերների խնդրանքի՝ Թագավորական օդուժի «Թայֆուն»-ները վայրէջք են կատարում Լեհաստանում, քանի ես ելույթ եմ ունենում՝ աջակցելով Ռուսաստանի միջամտության աճող սպառնալիքի առաջ կանգնած ՆԱՏՕ-ի մեր դաշնակցին: «Լեհաստանի ընտրություններից առաջ դրանց տեղակայումը  կլինի շատ հզոր միջոց՝ անվիճարկելի կերպով  (Վլադիմիր) Պուտինին ցուցադրելու, որ այս պահպանողական կառավարությունը  պաշտպանելու է ժողովրդավարությունն ու ազատությունը մեր դաշնակիցներին սպառնացող ցանկացած  բռնակալից»:

  • Կիսվել: