շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Բրիտանիան և Իտալիան դեմ են Ուկրաինա զորքեր ուղարկելուն

Բրիտանիան և Իտալիան դեմ են Ուկրաինա զորքեր ուղարկելուն

Մեծ Բրիտանիան չի նախատեսում ռազմական մեծամասշտաբ անձնակազմ ուղարկել Ուկրաինա։ Այս մասին լրագրողներին հայտնել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակի ներկայացուցիչը՝ հայտնելով, որ Մեծ Բրիտանիան արդեն փոքրաթիվ անձնակազմ ունի երկրում, որն աջակցում է Ուկրաինայի զինված ուժերին, այդ թվում՝ բժշկական պատրաստության համար, հայտնում են ԶԼՄ-ները:

Նշվում է, որ նա նաև ասել է, որ Միացյալ Թագավորությունը չի նախատեսում ՛՛մեծամասշտաբ տեղակայում իրականացնել՛՛ Ուկրաինայում։

Իր հերթին Իտալիայի արտաքին գործերի նախարար և փոխվարչապետ Անտոնիո Տայանին նույնպես դեմ է արտահայտվել Ուկրաինա զորքեր ուղարկելուն:

՛՛Մենք Ռուսաստանի հետ պատերազմական վիճակում չենք, մենք պաշտպանում ենք Ուկրաինան, և ես անձամբ դեմ եմ իտալական զորքեր ուղարկելուն՝ Ուկրաինայում կռվելու՛՛,-ասել է նա:

Ավելի վաղ Ուկրաինա մարտական ուժեր ուղարկելու հնարավորությունը մերժել էին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալան, Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։

Ուկրաինայում Արևմտյան երկրների զինվորականների հնարավոր տեղակայման առնչությամբ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը փետրվարի 26-ին հայտարարել էր, որ ՛՛ոչինչ չպետք է բացառել՛՛:

  • Կիսվել: