ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Բրիտանացի լրագրողը զգուշացրել է երրորդ համաշխարհային պատերազմի ռիսկի մասին

Բրիտանացի լրագրողը զգուշացրել է երրորդ համաշխարհային պատերազմի ռիսկի մասին

Բրիտանացի լրագրող Իմոջեն Բրոդիկը խոսել է երրորդ համաշխարհային պատերազմի ռիսկի մասին՝ ռուսական երեք ատոմային սուզանավերի («Орел», «Князь Владимир» և «Вепрь»)՝ առաջին անգամ Բալթիկ ծով մտնելու և Սև ծովում ՆԱՏՕ-ի զորավարժությունների պատճառով, տեղեկացնում է The Sun-ը։

Ըստ լրագրողի՝ Բալթիկ ծովում ռուսական ռազմանավերի ներկայությունը «Ռուսաստանի ուժի ցուցադրություն է»:

Հայտնի է, որ ռուսական սուզանավերը Բալթիկ ծով են մտել՝ Սանկտ Պետերբուրգի գլխավոր ռազմածովային շքերթին մասնակցելու համար:

Yuma ամերիկյան նավը Սև ծով է մտել Sea Breeze բազմազգ վարժանքներն մասնակցելու համար, որին, բացի ԱՄՆ-ից, մասնակցում են ևս 31 երկրներ։

  • Կիսվել: