ԲՐԻԿՍ-ը դարձել է զարգացող երկրների միջև համագործակցության ամենաազդեցիկ հարթակը․ Սի Ծինփին
ԲՐԻԿՍ-ը դարձել է զարգացող երկրների միջև համագործակցության ամենաազդեցիկ հարթակը։ Այս մասին հայտարարել է ՉԺՀ նախագահ Սի Ծինփինը միավորման անդամ երկրների պետությունների և կառավարությունների ղեկավարների նիստի բացմանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«ԲՐԻԿՍ-ի փոխգործակցության մեխանիզմը դարձել է ձևավորվող շուկայական տնտեսությամբ պետությունների և զարգացող երկրների միջև համագործակցության աշխարհում ամենաազդեցիկ հարթակը», - ասել է Սի Ծինփինը՝ ելույթ ունենալով Նյու Դելիում ԲՐԻԿՍ-ի 18-րդ գագաթնաժողովին։



