ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Շվեյցարիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Իրանի ԱԳՆ

Շվեյցարիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Իրանի ԱԳՆ

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը հայտարարել է, որ Շվեյցարիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարություն, գրում է parstoday.ir-ը:

«Ֆարս» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանին ասել է, որ Շվեյցարիայի դեսպանի բացակայության պայմաններում երկրի գործերի ժամանակավոր հավատարմատարը, որպես ամերիկյան շահերի պաշտպան, կանչվել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարություն, և նրան է ներկայացվել Իրանի բողոքը:

Քանանին հավելել է, որ Իրանի բողոքի երկու պաշտոնական նոտաները տրվել են Շվեյցարիայի դեսպանատանը։

Որոշ ժամանակ առաջ, ամերիկյան լրատվամիջոցներից մեկը հաղորդել էր նավերի երթեւեկության մոնիտորինգի միջոցով, Տեխասի ափին առգրավված իրանական նավթի բեռնաթափման և այդ բեռնվածքը մեկ այլ նավթատար տեղափոխելու մասին:

Associated Press լրատվական գործակալությունը այս առնչությամբ հայտարարել էր, որ սկսվել է Suez Rajan նավթատար տանկերի բեռնաթափման օպերացիան, որը տեղափոխում էր իրանական նավթ և ամիսներ շարունակ անորոշ վիճակում էր Տեխասի ափին։

  • Կիսվել: