երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Բրբանքի քաղաքապետը հանդիպել է Արցախի ապաշրջափակման պահանջով բողոքի ցույց անցկացնող ամերիկահայերին

Բրբանքի քաղաքապետը հանդիպել է Արցախի ապաշրջափակման պահանջով բողոքի ցույց անցկացնող ամերիկահայերին

Բրբանքի քաղաքապետ Կոնստանտին Էնթոնին հանդիպել է Արցախի ապաշրջափակման հարցով բողոքի ցույց անցկացնող ամերիկահայերին:

Քաղաքապետն ասաց, որ ինքն էլ մտահոգված է Արցախի հարցով և մտահոգված ու հիասթափված է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ռազմական օգնություն է ուղարկում Ադրբեջանին:

Նշենք, որ արդեն արդեն 3 օր է՝ ամերիկահայերը բողոքի իրենց ձայնն են բարձրացնում ի պաշտպանություն Արցախի: Նրանք կոչ են անում միջազգային հանրությանը կոշտ արձագանք տալ Ադրբեջանի գործողություններին:

Արդեն 8 ամիս է՝ Ադրբեջանը ապօրինի կերպով փակել է Արցախը Հայաստանին եւ աշխարհին կապող Լաչինի միջանցքը: Արցախը լիակատար շրջափակման մեջ է 2 ամիս: Շրջափակման հետեւանքով Արցախում հումանիտար ճգնաժամը օր օրի խորանում է, դեղորայքից մինչեւ սնունդ Արցախն այլեւս չի ստանում:

  • Կիսվել: