շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Բրազիլիան և զարգացող երկրները չեն աջակցել Զելենսկիի՝ Ուկրաինայի «խաղաղության բանաձևին»

Բրազիլիան և զարգացող երկրները չեն աջակցել Զելենսկիի՝ Ուկրաինայի «խաղաղության բանաձևին»

Բրազիլիան և զարգացող երկրները չեն աջակցել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու՝ հակամարտությունը լուծելուն ուղղված «խաղաղության բանաձևին»: Այդ մասին հայտնել է Բրազիլիայի նախագահ Լուլա դա Սիլվայի վարչակազմի աղբյուրը՝ փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Գործակալության զրուցակիցը հայտնել է, որ Բրազիլիայի նախագահի միջազգային հարցերով հատուկ օգնական Սելսո Ամորիմը մասնակցել է Կոպենհագենում կայացած հանդիպմանը, որը տեղի է ունեցել հունիսի 24-ին։ Արևմտյան երկրները միջազգային հանրությանը կոչ են արել ընդդիմանալ Մոսկվային ներկա հակամարտությունում:

Հանդիպմանը հնչել է նաև ռուսական կողմին հետագա բանակցություններում ներգրավելու կոչը՝ հավելել է աղբյուրը։

Ավելի վաղ Tagesschau-ն գրել էր, որ հունիսի վերջին Կոպենհագենում գաղտնի հանդիպում է տեղի ունեցել Ուկրաինայի խաղաղ կարգավորման շուրջ, որին մասնակցել են Արևմուտքի, Բրազիլիայի, Հնդկաստանի, Չինաստանի, Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի և Հարավային Աֆրիկայի ներկայացուցիչներ։ Հանդիպման գլխավոր կազմակերպիչ, ԱՄՆ նախագահի խորհրդական Ջեյք Սալիվանը մասնակցել է տեսակոնֆերանսի միջոցով, իսկ Կիևը ներկայացրել է նախագահի գրասենյակի ղեկավար Անդրիյ Երմակը։ Այս երկրների դիվանագետները որոշել են Ուկրաինայում հրադադարի մասին պաշտոնական բանակցություններ վարել հուլիսին։

Ըստ Reuters-իմ Կիևը և Արևմուտքը չեն ցանկանում Ռուսաստանին հրավիրել ուկրաինական հակամարտության կարգավորման հարցով խաղաղ գագաթնաժողովին:

  • Կիսվել: