ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Բոսնիա և Հերցեգովինայում երկրաշարժ է գրանցվել. մահացել է մեկ մարդ

Բոսնիա և Հերցեգովինայում երկրաշարժ է գրանցվել. մահացել է մեկ մարդ

Բոսնիա և Հերցեգովինայի Մոստար քաղաքի մոտակայքում ապրիլի 22-ի գիշերն ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել, որին հաջորդել են առնվազն 30 հետցնցումներ։ Այս մասին հայտնում է  «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Republika Srpska-ն:

Ամենահզոր ցնցման ուժը գնահատվել է Ռիխտերի սանդղակով 4,4 բալ։

Մահացել է մեկ մարդ։ Որոշ շրջաններ հաղորդվում են նյութական լուրջ վնասների մասին։

Ստորգետնյա ցնցումները զգացվել են  նաև հարևան երկրներում՝ Խորվաթիայում և Սլովենիայում։

 

  • Կիսվել: