շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
 ԵՄ-ն արտաքին գործերի նախարարների արտահերթ հանդիպում կգումարի՝ կապված Իսրայելի իրավիճակի հետ

ԵՄ-ն արտաքին գործերի նախարարների արտահերթ հանդիպում կգումարի՝ կապված Իսրայելի իրավիճակի հետ

ԵՄ-ն վաղը արտաքին գործերի նախարարների արտահերթ հանդիպում կկազմակերպի Օմանում, տեղեկացրել է The Guardian-ը։

Արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, որը Մասկատում է, արդեն կապվել է Իսրայելի, Եգիպտոսի, Հորդանանի, Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարների եւ Պաղեստինի ինքնավարության վարչապետի հետ, տեղեկացրել է ԵՄ ներկայացուցիչը։ «ԵՄ անդամ երկրների մի շարք արտգործնախարարներ արդեն տեղում են»։

Բորելը կփորձի հասնել համատեղ խոսակցության ԱՄՆ, Գերմանիայի եւ Իտալիայի արտաքին գործերի նախարարների հետ»,- ասել է նա։ «Դա շտապ խորհրդակցություն է, որպեսզի քննարկենք, թե ինչ է տեղի ունեցել եւ ինչպիսին պետք է լինի ԵՄ արձագանքը»,- ասել է Բորելի ներկայացուցիչը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: