շաբաթ, հունիս 7
7 / 6 / 2025
Բորելն անսպասելի խոստովանություն է արել Ուկրաինայի մասին

Բորելն անսպասելի խոստովանություն է արել Ուկրաինայի մասին

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը իսպանական RNE ռադիոկայանին տված հարցազրույցում խոստովանել է, որ Արևմուտքի համար Ուկրաինայի հակամարտությունը ետին պլան է անցել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մենք այնքան էլ չենք խոսում Ուկրաինայի պատերազմի մասին, կարծես այն ավարտվել է, բայց ոչ, վստահեցնում եմ ձեզ, այն չի ավարտվել, այն շարունակվում է և շարունակվում է նույն ինտենսիվությամբ»,- ասել է Բորելը։

Ավելի վաղ Washington Post-ը գրել էր, որ Զելենսկին ավելի բաց է դարձել Ռուսաստանի հետ բանակցություններ վարելու համար՝ Ուկրաինայի դիրքերի թուլացման ֆոնին։ Միևնույն ժամանակ, Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ հակամարտությունը լուծելու լուրջ առաջարկներ դեռևս չեն եղել:

  • Կիսվել: