ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Բոլթոնը հաստատել է՝ 2024թ. նախագահական ընտրություններում կարող է նախագահ առաջադրվել

Բոլթոնը հաստատել է՝ 2024թ. նախագահական ընտրություններում կարող է նախագահ առաջադրվել

Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական 74-ամյա Ջոն Բոլթոնը հաստատել է, որ 2024թ. նախագահական ընտրություններում կարող է նախագահ առաջադրվել: Այս մասն նա ասել է ITV-ի ՛՛Բարի առավոտ, Բրիտանիա՛՛ ծրագրի ժամանակ:

՛՛Ես չէի առաջադրվի որպես սնափառ թեկնածու։ Եթե ես չմտածեի, որ կկարողանամ դա լրջորեն անել, ես չէի մասնակցի: Ես կհաղթեի այդ անվանակարգում, եւ ես դա կանեի առաջին հերթին այն հիմքի վրա, որ մեզ ավելի ուժեղ արտաքին քաղաքականություն է պետք՛՛,-նշել է նա:

Բոլթոնը նաեւ հավելել է, որ միտումնավոր ցանկանում է խափանել ԱՄՆ նախկին նախագահ Թրամփի պլանները, որն իրեն՝ իր նախկին ենթակային, անվանել է ՛՛սուտասան՛՛, ՛՛թմրամոլ՛՛ եւ ՛՛դժգոհ, ձանձրալի հիմար՛՛։

՛՛Կարծում եմ, որ Թրամփի աջակցությունը կուսակցության ներսում անխուսափելիորեն ընկնում է՛՛,-հավելել է Բոլթոնը:

Հիշեցնենք, որ Թրամփը Բոլթոնին ազատել էր 2019թ. սեպտեմբերին Հյուսիսային Կորեայի եւ Աֆղանստանի հետ կապված հարցերում ունեցած տարաձայնությունների պատճառով։

 

  • Կիսվել: