երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Բոլոր հաստատված հումանիտար միջանցնքերը շաբաթ գործել են. Զելենսկի

Բոլոր հաստատված հումանիտար միջանցնքերը շաբաթ գործել են. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայում հաստատված բոլոր հումանիտար միջանցնքերը շաբաթ գործել են: Այդ մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Բոլոր հումանիտար միջանցնքերը, որոնք համաձայնեցվել էին, գործել են: Այսօր հաջողվել է դուրս բերել 12 729 մարդու: Մարիուպոլի համար հումանիտար բեռը պետք է ժամանի վաղը ցերեկը. բարդ երթուղու պատճառով ստիպված էին գիշերել Բերդյանսկում»-պատմել է Զելենսկին:

Ավելի վաղ Ուկրաինայի չվերահսկվող տարածքների վերաինտեգրման հարցերով փոխվարչապետ Իրինա Վերեշուկը հայտարարել է, որ մարտի 12-ին հաջողվել է բնակիչներին տարհանել 14 հումանիտար միջանցքներից 9-ի միջոցով, հաղորդում է Gazeta-ն:

Մարտի 12-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ուկրաինական զինված ուժերը երաշխավորում են լռության ռեժիմը Մարիուպոլից խաղաղ բնակիչներին տարհանելու համար:

  • Կիսվել: