հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Բնապահպան Տունբերգի հայրն աղջկան փրկելու համար բուսակեր է դարձել

Բնապահպան Տունբերգի հայրն աղջկան փրկելու համար բուսակեր է դարձել

Շվեդ բնապահպան, ակտիվիստ Գրետա Տունբերգի հայրը՝ Սվանտե Տունբերգը, խոստովանել է, որ բուսակեր է դարձել իր աղջկան փրկելու համար, այս մասին վերջինս հայտնել է BBC ռադիոկայանին տված հարցազրույցում՝ հատուկ նախատոնական ծրագրի շրջանակներում,
տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:


«Ես դա չեմ արել կլիմայի փրկության համար, ես դա արել եմ, որպեսզի փրկեմ իմ երեխային»,- ասել է դերասան, պրոդյուսեր, սցենարիստ և ռեժիսոր Տունբերգը՝ նշելով, որ դա երեք-չորս տարվա պատմություն է, երբ իր աղջիկը դադարել էր ուտել և խոսել այլ մադկանց հետլ:

Նա նշել է, որ իր կինը՝ օպերային երգչուի Մալենա Էրնմանը, նույն պատճառով ամբողջությամբ փոխել է իր կարիերան և հրաժարվել ավիաչվերթներից, որոնք վնաս են հասցնում շրջակա միջավայրին: Հոր խոսքով՝ այդ քայլերը «մեծ էներգիա» են տվել Գրետային՝ օգնելով նրան հաղթահարել կյանքի բարդ շրջանը:

Հայրն անդրադարձել է նաև այն հարցին, որ աղջկա մոտ ախտորոշվել էր Ասպերգերի համախտանիշ: Նա նշել է, որ իրենք սկսել են շատ ժամանակ միասին անցկացնել, որպեսզի խնդրին արագ լուծում տան:

Ինչ վերաբերում է  Գրետայի գործունեությանը՝ Սվանտե Տունբերգը խոստովանել է, որ սկզբում այնքան էլ ուրախ չեն եղել իրենց դստեր վճռականությամբ:

Հիշեցնենք, որ Գրետա Տունբերգն առավել մեծ հայտնիություն է ձեռք բերել ՄԱԿ-ում սեպտեմբերին ունեցած ելույթից հետո, երբ 16-ամյա ակտիվիստուհին կլիմայական փոփոխությունների թեմայով գագաթնաժողովին ներկա համաշխարհային առաջնորդներին մեղադրել է նրանում, որ իրենց խոստումներով ու քայլերով խլել են իր մանկության երազանքները:

  • Կիսվել: